Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եթե Յուրա Մովսիսյանը ցույց տվեց նույն որակները, հրավիրվելու է հավաքական»․ Վարդան Մինասյան

15:30, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Եթե Յուրա Մովսիսյանը ցույց տվեց նույն որակները, հրավիրվելու է հավաքական»․ Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն օրերս հյուրընկալվել է «RԷվոլյուցիա» հաղորդմանը՝ խոսելով հայկական ֆուտբոլի զարգացման և առաջիկա ծրագրերի մասին։ Համացանցում է հայտնվել հաղորդման անոնսը, որի ընթացքում ներկայացվում է Մինասյանի հարցազրույցի՝ մեր հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին հատվածը։

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավատացեք, հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է, որովհետև դու ինչ-որ պայմանագրով չես աշխատում։ Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա, ու մենք իրեն հետևելու ենք: Եթե նա ցույց տվեց նույն որակները, որոնք մենք գիտենք՝ ինչի է նա ընդունակ, ինքը հրավիրվելու է հավաքական: Ռոբերտ Արզումանյանի մասին՝ նա 2 տարի է՝ ֆուտբոլ չի խաղում»,- նշել է Մինասյանը։

| | |
3111 | 0