Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում է

14:00, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում է

Սլովակիայում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնեց մրցաշարում 4-րդ հաղթանակը և միացավ առաջնության առաջատարների խմբին: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ գտնվեց Մկրտչյանը: Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ կրեցին: 6-րդ տուրից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

| | |
1209 | 0