Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մերկելը ողջունել է Սիրիայի ուղղությամբ հարվածները

13:40, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Մերկելը ողջունել է Սիրիայի ուղղությամբ հարվածները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության Twitter-ի էջում:

«Մենք ողջունում ենք ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի մեր դաշնակիցներին: Ռազմական հարվածն անհրաժեշտություն էր՝ որպես քիմիական զենքի կիրառման դեմ միջազգային բոյկոտ և նախազգուշացում սիրիական ռեժիմին՝ հետագա խախտումներից խուսափելու համար»,- ասվում է Մերկելի հայտարարության մեջ:

Հինգշաբթի Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան չի միանա Սիրիայի ուղղությամբ հարվածներին:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշենք, որ Սիրիայի ուղղությամբ հարվածները ողջունել են Թուրքիան, ՆԱՏՕ-ն, Եվրոխորհուրդը, Լիտվան, Ուկրաինան:

2887 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am