Այսօր Սիրիայի իրավիճակը ջախջախիչ ազդեցություն է գործում միջազգային հարաբերությունների ողջ համակարգի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի ուղղությամբ հասցված հարվածը:
Պուտինի խոսքով՝ Վաշինգթոնը պատասխանատու է նախկին Հարավսլավիայում, Իրաքում և Լիբիայում բռնությունների համար:
«Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, և Վաշինգթոնը պատասխանատվություն է կրում Հարավսլավիայում, Իրաքում և Լիբիայում բռնությունների համար»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունների քննարկման համար Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի: