Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածներին:
Նա հայտնել է, որ ԵՄ-ն «իր դաշնակիցների հետ արդարության կողմնակիցն է»:
«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածներն սիրիական ռեժիմին, Ռուսաստանին և Իրանին ցույց տվեցին, որ այլևս չեն կարող հանդուրժել մարդկային ողբերգությունը, որի համար պետք է բարձր գին վճարեն: ԵՄ-ն իր դաշնակիցների հետ արդարության կողմնակիցն է»,- Twitter-ի իր էջում գրել է Տուսկը: