Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ». Հայկ Մարտիրոսյան

13:20, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ». Հայկ Մարտիրոսյան

Ինձ հաճախ են մեղադրում հոռետեսական կանխատեսումներ կատարելու մեջ: Ես հոռետեսություն չեմ սփռում: Նայում եմ իրականությանը, կատարում վերլուծություններ և քաղաքական կանխատեսումներ:
     Ինչպես տեսանք` ընդամենը երկու օր առաջ կանխատեսումը` Սիրիայի մասով ևս իրականացավ:
     Ժամանակն է հասկանալու, որ ինքնախաբեությունն ու վատ հեռանկարի հնարավորությունն ընդունել չկարողանալը ընկած է մեր հասարակության դժբախտությունների մի մասի հիմքում: Կույր և ինքնախաբեական լավատեսությամբ մնում ենք անպատրաստ` մարտահրավերների հանդեպ և փոխանակ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու` արձագանքում ենք միայն արհավիրքի վրա հասնելուց հետո: Դա պարտության և կործանման ճանապարհ է, որից պետք է դուրս գալ և այլևս լուրջ ու սթափ նայել ապագայի հնարավոր սցենարներին: Սիրիայի մասով կանխատեսմանը կհաջորդի Հայաստանի մասով կանխատեսման իրականացումը:
     Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ: Լայնածավալ պատերազմն այլևս մոտ է և լիովին անխուսափելի: Վախենալու, սարսափելու և հուսահատվելու փոխարեն անհրաժեշտ է պատրաստվել, կազմակերպվել և լցվել վճռականությամբ` ճակատագրական այդ պատերազմում անվերապահ հաղթանակ ապահովելու` որքան էլ որ բարձր լինի մարդկայի կյանքերով վճարվող գինը:
     Հողն ավելի թանկ է քան մարդկային կյանքը: Ստում են և նույն այդ մարդկանց ամբողջական ոչնչացման են դատապարտում այն քարոզիչները, ովքեր համոզում են թե մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է և չի կարելի այն զոհել` հանուն տարածքների կամ հողերի պաշտպանության: Առանց սեփական հողի և տան` մարդկային կյանքն անարժեք է և անիմաստ: Չկա հող` չկա և կյանք, իսկ ստրկությունն ու մահը` թշնամու կողմից երաշխավորված են սեփական կյանքը փրկելու հանուն հողհանձնող զինվորին, նրա ընտանիքին և ժողովրդին: Եթե հողն ավելի պակաս արժեք ունենար քան դրա վրա ապրող մարդու կյանքը` չէին ծնվի և չէին լինի հազարավոր հերոսներ, որոնք իրենց հայրենիքների, հողերի և անգամ գաղափարների հանուն` զոհել ու շարունակում են նվիրաբերել իրենց սեփական կյանքերը:
     Առաջիկա պատերազմը ճակատագրական է լինելու:
     Սթափվելու, պատրաստվելու և հաղթելու ժամանակն է:

8153 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am