Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել (տեսանյութ)

10:50, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել (տեսանյութ)

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 թևավոր հրթիռ և «երկիր-օդ» դասի հրթիռներ են արձակել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն հրթիռակոծել է Դամասկոսը:

ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ հարվածներն իրականացվել են Կարմիր ծովից ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող 2 նավերից, Միջերկրական ծովի ջրային տարածքի ռազմավարական ավիացիայից, ինչպես նաև Էթ Թանֆ շրջանից B-1B ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներից:

Աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ մեկ «Թոմահավք» թևավոր հրթիռի գինը կազմում է մոտ 1,5 միլիոն դոլար:

9733 | 1
Facebook