Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն որոշել է ԳՄ նիստը թաքուն անցկացնել՝ այլ վայրում. ԶԼՄ-ներ

01:15, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ն որոշել է ԳՄ նիստը թաքուն անցկացնել՝ այլ վայրում. ԶԼՄ-ներ

ՀՀԿ գործադիր մարմնի՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ապրիլի 14-ին՝ շաբաթ օրը, տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը: Սակայն, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, ավանդաբար Մելիք Ադամյան 1 հասցեում անցկացվող ՀՀԿ ԳՄ նիստի վայրը կփոխվի: Հանրապետականների վերնախավը որոշել է նիստը թաքուն անցկացնել, որպեսզի ընդդիմադիրները չշրջափակեն շենքը և չխոչընդոտեն նիստի կայացմանն, ինչպես դա խոստացել էր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ նիստը կանցկացվի Ծաղկաձորում:

4619 | 6
Facebook