Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ուֆայի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս ՀՀ քաղաքացիներ են մահացել

22:30, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Ուֆայի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս ՀՀ քաղաքացիներ են մահացել

Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) եւ Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

2648 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ