Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ցուցարարները պատրաստվում են վրաններ տեղադրել ու գիշերել Ֆրանսիայի հրապարակում

22:25, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Ցուցարարները պատրաստվում են վրաններ տեղադրել ու գիշերել Ֆրանսիայի հրապարակում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի անդամ Արմեն Մարտիրոսյանն ավարտեցին առաջիկա գործողությունների վերաբերյալ քննարկումը: «Քանի որ շրջափակել ենք փողոցներն, ամեն ուղղությամբ պատասխանատուներ ենք նշանակելու մեր համակիրներին՝ Մաշտոցի պողոտա-Մոսկովյանի պատասխանատու, Բաղրամյան-Մոսկովյանի պատասխանատու, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի պատասխանատու, Սայաթ-Նովա հատվածի, Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկի պատասխանատու: Ժողովրդի ներկայությունն է հաղթանակի երաշխիքը: Եթե մեր քաղաքացիները կանգնած եղան, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել մեզ, ոչ մեկ չի կարող Ս. Սարգսանին վարչապետ դարձնել: Ես չեմ հեռանալու, նույնը ձեզ եմ կոչ անում: Այս պահից սկսած՝ որ պահին ձեր ներկայությունն ստեղից սկսվեց, Փակ շուկայով ավարտվեց, հաղթելու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ցուցարարները պատրաստվում են գիշերել Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ տեղադրելով. «Բացառելու ենք՝ ալկոհոլի օգտագործումը, տարածքի աղտոտումը, լարվածության ստեղծումը»:

Վաղվա գլխավոր հավաքը, որ, ըստ Փաշինյանի, ասելիք է ունենալու, 14:00-ին է:

Լուսանկարները՝ Հայկ Խալաթյանի էջից
Լուսանկարները՝ Հայկ Խալաթյանի էջից
Ուղիղ միացումն՝ Ազատության
| | |
4108 | 1