Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ ՊՆ-ն անամոթաբար ստում է». ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ

22:00, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«ՌԴ ՊՆ-ն անամոթաբար ստում է». ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ

Մեծ Բրիտանիան կապ չունի Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման հետ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը, փոխանցում է Reuters-ը:

«Դա անհեթեթություն է, անամոթ սուտ, որը մենք երբևէ ստացել էինք ռուսական քարոզչամեքենայից»,- ասել է Փիրսը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքն իրականացվել էր Մեծ Բրիտանիայի կողմից ճնշման պայմաններում:

«Մենք հավաստի տվյալներ ունենք, որ ապրիլի 3-6-ը «Սպիտակ սաղավարտների» ներկայացուցիչներին ճնշում է գործադրվել Լոնդոնից՝ նախապես ծրագրված սադրանքի շուտափույթ իրականացման համար»,- ասել էր Կոնաշենկովը:

10996 | 0
Facebook