Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին։ 54-ամյա մասնագետի առջև առաջադրանք էր դրված հաղթել Չեմպիոնների լիգան, սակայն կատալոնական ակումբը դուրս է մնացել հետագա պայքարից՝ պարտվելով «Ռոմա»-ին։ Նշենք, որ Վալվերդեն կատալոնական ակումբը գլխավորել է 2017-ի մայիսին։ Նրա պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար։