Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկեք ներենք իրար». Փաշինյանն ընդդիմադիր բոլոր ուժերին միավորվելու կոչ արեց

19:40, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«Եկեք ներենք իրար». Փաշինյանն ընդդիմադիր բոլոր ուժերին միավորվելու կոչ արեց

Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ բոլոր ընդդիմադիր ուժերին՝ առաջարկելով մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել հանուն Հայաստան պետության:

«Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, վիճել ենք, կռվել, երբեմն վիրավորել իրար, բայց ժամանակ է հանուն ժողովրդի, ի վերջո, միավորվենք Ազատության հրապարակում ու ներենք իրար: Ուղերձ եմ ուզում հղել «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություններին՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան»: Ես գիտեմ, որ մենք միասնական ենք հանուն երջանիկ ապագայի: Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, ու մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»,- հայտարարեց Փաշինյանը:

6094 | 2
Facebook