Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյա՛ն, դու միայն կարողանում ես ապահովել քո անձնական անվտանգությունը զրահապատ մեքենայի մեջ, որի վրա ես 300 հատ թռուցիկ շպրտեցի». Նիկոլ Փաշինյան

19:25, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյա՛ն, դու միայն կարողանում ես ապահովել քո անձնական անվտանգությունը զրահապատ մեքենայի մեջ, որի վրա ես 300 հատ թռուցիկ շպրտեցի». Նիկոլ Փաշինյան

#ԻմՔայլը նախաձեռնության անդամ, ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում: Նա ամփոփում է քայլարշավի 14 օրերը, 212 կմ անցած ճանապարհը, 320 հազար քայլը, որի ընթացքում, ընդդիմադիր գործչի, տեսան կիսադատարկ գյուղեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, անմշակ հողեր, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող մարդիկ, արտագաղթող քաղաքացիներ, ատելություն իշխող ուժի նկատմամբ: «ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մաֆիոզ իշխանությունից ազատագրվելու կարիք ունի ժողովուրդը, և մենք նվիրած ենք այդ ազատագրման նպատակին. այո, սա ազատագրության ժամն է: Մենք ՀՀ քաղաքացուն ասում ենք՝ սիրելի հայրենակից, քայլ արա, մերժիր Սերժին: Ս. Սարգսյանը սրան հակառակ, արհամարհանքի ու նվաստացման աննախադեպ արշավ է սկսել ժողովրդի նկատմամբ՝ ապացուցելով, որ ՀՀ ժողովրդին վերաբերվում է որպես հպատակների, հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել 2014-ի հայտարարությունից հետո նա վարչապետի պաշտոնն ստանձնելու հավակնություն է ցուցաբերում (հավաքվածները լսեցին հայտնի ձայնագրությունն ու վանկարկեցին՝ «դավաճան»): Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հեռացել է իշխանությունից ու մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ վերադառնա, դրա համար էլ ասում ենք՝ քայլ արա, մերժիր Սերժին»,- ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պարգևներին, եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի պաշտոններին՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը մտահոգված է սեփական ընտանիքի բարեկեցությամբ, այլ ոչ՝ ժողովրդի խնդիրներով: «Չնայած այս ամենին՝ հայ ժողովուրդն ի վիճակի է ինքն իրեն ազատագրել սեփական հայրենիքում: ՀՀԿ-ականները վախեցնում են հայ ժողովրդին, թե բա՝ Ս. Սարգսյանն անփոխարինելի է անվտանգության ոլորտում, թե բա՝ եթե չլինի նա, մեզ Ադրբեջանից պաշտպանող չի լինի: Իրականությունն այն է, սակայն, որ Սարգսյանն անվտանգության ոլորտի ամենաձախողված պաշտոնյան է երրորդ հանրապետության պատմության մեջ... Սերժ Սարգսյա՛ն, դու քանդել ես մեր առաջնագիծն ու անվտանգությունը, դրանո՞վ ես անփոխարինելի: Դու միայն կարողանում ես ապահովել քո անձնական անվտանգությունը զրահապատ մեքենայի մեջ, որի վրա ես 300 հատ թռուցիկ շպրտեցի»,- հավելեց նա:

Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
Լուսանկար՝ հանրահավաքից
6617 | 3
Facebook