Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Սիմոնյանը դուրս չեկավ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

17:10, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Արամ Սիմոնյանը դուրս չեկավ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց թե ինչ նպատակով «գրոհեցին» համալսարանի շենքը և ինչու են նման ակցիա իրականացնում: «Երկար ժամանակ է, ինչ ԵՊՀ-ն վեր է ածվել մաֆիոզ խմբավորման որջի և ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս ինստիտուտն, այս պետական և ազգային կառույցն օգտագործում է ՀՀ քաղաքացիներին, պատանիներին, ուսանողներին ստրկացնելու համար: Եվ մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն նրա, որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է և մենք ՀՀ քաղաքացիներին ազատելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Ես կարծում եմ այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Արդյունքում ռեկտոր Արամ Սիմոնյանը դուրս չեկավ իր աշխատասենյակից՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, թեև Փաշինյանը հասել էր նրա աշխատասենյակի դռան մոտ։

4017 | 1
Facebook