Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:55, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիայի իրավիճակի վատթարացման հետ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ Սիրիայի հարցով մշտական և ուղիղ երկխոսության շրջանակներում և ընդգծել իր խորին անհանգստությունը՝ կապված տարածաշրջանում իրավիճակի վատթարացման հետ:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր կայացած հեռախոսազրույցի մասին` նշելով, որ Մակրոնը ցանկություն է հայտնել շարունակել Սիրիայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ խորհրդատվությունները:

6938 | 0
Facebook