Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները

16:05, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Ապրիլի 11-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեցին առանց ազատ ընտրության, առանց անկախ ԶԼՄ-ների և առանց 100-ից ավելի քաղբանտարկյալների ազատ արձակման: Այս մասին ասվում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի Twitter-յան էջում, հաղորդում է Turan-ը:

Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ դիտորդները հասանելիություն ունեին հետևելու քվեարկության ընթացքին, սակայն իրական ժողովրդավարությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջում է հարգել «իրական ազատ ընտրությունների» անցկացման իր պարտավորությունները:

Նշենք, որ բոլոր ընտրատեղամասերում տվյալների մշակման վերջնական արդյունքների համաձայն՝ Ալիևը հավաքել է ձայների 86,03%-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այդ երկրի նախագահական ընտրություններն ընթացել են համատարած խախտումներով:

| | |
3043 | 0