Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«ՀՀ ճանապարհների վտանգավորությունը գալիս է ոչ միայն տեղ-տեղ անորակ ասֆալտից, այլ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների խիստ վատ վիճակից». Զ. Եգանյան

17:25, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«ՀՀ ճանապարհների վտանգավորությունը գալիս է ոչ միայն տեղ-տեղ անորակ ասֆալտից, այլ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների խիստ վատ վիճակից». Զ. Եգանյան

Հայաստանի ճանապարհների վտանգավորությունը գալիս է ոչ միայն տեղ-տեղ անորակ ասֆալտից, փոսերից կամ գծանշումների բացակայությունից, այլ մայրուղիներով երթևեկող մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների խիստ վատ վիճակից։ Հատկապես գիշերային ժամերին կարելի է նկատել, թե ինչքան վտանգավոր են հետևի լուսարձակներ չունեցող մեքենաները, հատկապես՝ բեռնատարները, գալիս հասնում ես վտանգավոր հեռավորության և նոր նկատում ես որ դիմացդ մեքենա կա, շատ են նաև դիմացի լուսարձակներից մեկը չաշխատող մեքենաներ, որոնց հեռվից ավելի շատ մոտոցիկլետ են հիշեցնում։ Մյուս վտանգավոր երևույթը գազով աշխատող բեռնատարներն են, որոնք մեր մայրուղիների որոշ հատվածներում ուղղակի չեն գնում, ասենք 10-20կմ/ժ արագություն են կարողանում հավաքել, դրանով իսկ խիստ դանդաղեցնելով ու խոչընդոտելով տրանսպորտի նորմալ երթևեկությունը, այս երևույթը ստիպում է հետևից եկող վարորդների ամեն գնով վազանց կատարել, նույնիսկ վտանգավոր հատվածներում։ էլ չասենք այնմ,որ մեկ-մեկ մեքենաներ ես տեսնում, որոնց շարժվելու փաստն արդեն իսկ զարմանք է առաջացնում, այդքան հին ու մաշված են։ Ասելիքս այն է, որ մայրուղիներում զոհերի թիվը պետք է խիստ կրճատել ու դրա համար քայլեր են պետք նաև այս ուղղություններով, միայն թե չասեք, որ մարդիկ փող չունեն, դրա համար վտանգում են իրենց ու դիմացինի կյանքը։ Կարելի է նույնիսկ հին մեքենաները հանձնելով նորերը վերցնելու վարկային փաթեթներ մշակել, բայց հացին լուծում պետք է տրվի:

| | |
1423 | 0