Ոստիկանությունը նախատատրաստվում է ընդդիմության՝ այսօրվանից մեկնարկող զանգվածային ցույցերին: Ասում են՝ ոստիկանությունը մեծացնում է ուժերն՝ աշխատանքի կանչելով ինչպես արձակուրդում, այնպես էլ հանգստյան օր ունեցող աշխատակիցներին ու զինում նրանց: Ոտքի են հանվել նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները, ովքեր, ըստ լուրերի, այս ընթացքում, վերադասի ուղեկցությամբ, շրջել են կենտրոնական փողոցներով, բակերով, լսել ցուցումներ՝ հնարավոր գործողությունների վերաբերյալ: