Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Լաստիվեր տանող արահետից երևացող անտառները 2012-ին և հիմա». ՀԲՃ

00:05, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Լաստիվեր տանող արահետից երևացող անտառները 2012-ին և հիմա». ՀԲՃ

Լաստիվեր տանող արահետից երևացող անտառները 2012 թվին և հիմա։ Մենք էլ երբեք չենք տեսնի առաջին պատկերը, քանի որ ծառագողերն ու նրանց հովանավորները վերացնում են մեր բնաշխարհը։ Սա արվում է ինչպես անօրինական, այնպես էլ «օրինական» հատումների միջոցով։ Երևի այս մարդկանց մթանգնած ուղեղները միայն այն ժամանակ կսկսեն գիտակցության նշույլներ ցույց տալ, երբ անտառների վերացման հետևանքով կցամաքեն իրենց բնակավայրերը սնուցող աղբյուրներն ու գետերը, իսկ բոլոր լեռնալանջերը կդառնան սողանքային գոտիներ։ Բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի, իսկ կորցրածը հետ բերելն էլ՝ անհնար։
     Տեղեկացնենք, որ կոնկրետ այս տարածքում ծառահատում չի կարելի անել, քանի որ լանջերի թեքությունները 30 աստիճան և ավել են։ Նաև այս տարածքում են գտնվում Իջևանի և Արջատխլենու պետական արգելավայրերը։
     Այս ամենի մասին ահազանգվել է 2012 թվականից սկսած, երբ Խաչաղբյուր գետի վրա ուզում էին փոքր ՀԷԿ կառուցել ու հունի կողքով ճանապարհ բացել՝ ՀԷԿ-ի խողովակները տեղադրելու համար։ Գետահովիտցիների և բնապահպանների երկար պայքարն արդյունք չտվեց ցավոք և 2014-ին այդ ճանապարհը բացվեց ու ՀԷԿ-ը կառուցվեց։ Հիմա տեսնում ենք դրա ցավալի հետևանքները։ Հենց եղավ հարմար ավտոճանապարհ նախկինում կուսական անտառի խորքերը հասնելու՝ անմիջապես սկսվեց այդ անտառաշերտերի ոչնչացումը։
     Որքա՞ն ժամանակ ենք դեռ շարունակելու չտեսնել ակնհայտը և անտեսել մտահոգ քաղաքացիների ահազանգերը։

7765 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
art
art 00:56, 14.04.2018
ed antar@ veracnoxi @ntaniqin nuyn dzevov petq e veracnel. dzer turq mer@ q.unem..
ombudsman
ombudsman 01:15, 14.04.2018
բնությունը մարդու սիրտն է, առանց բնության մարդը ոչինչ է։ նույնն է որ երեխուն մորից տանեն։ դա սերժիկի մեղքով է։ ամեն ինչ արեց որպեսզի մնա իր պաշտոնին.. թույլ տվեց որ թալանեն, ավիրեն, ով ում հասնի բռնաբարի, կամ սպանի, ոչ դատ ոչ դատաստան։ժողովուրդ պայքարեք ձեր ու ձեր երեխաների կյանքը փրկելու համար, եթե սերժիկը շարունակի ղեկավարել, լավ իմացեք, երկրի կործանումը հեռու չի, շատ շուտով կկործանվի։այ տեսեք այս անտառը, դա ձեզ լավ օրինակ։զարգացած երկրներում նման վանդալիզմ թույլ չեն տա, թող մեկը փորձի մի ճյուղ կոտրի, հետևնքները նրան հաստատ դուր չի գա. եթե չբանտարկեն ապա իր մեկ տարվա աշխատավարձը քիչ կլինի որ նա վճարի։
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin 08:56, 14.04.2018
Harkavor e erkir@ maqrel jhud kochvox kextits
Dranq irents erkri het erbeq sents Chen varvi
Sa evs mi angam mez apatsutsum e vor jhudner@ okupatsrel en mer erkirn u vochnchatsnum en ayn