Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Պենտագոնի ղեկավարը Թրամփին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել

12:40, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Պենտագոնի ղեկավարը Թրամփին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել՝ կապված Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու հետ, հաղորդում է The New York Times-ը:

Երեկ Սպիտակ տանը փակ դռների հետևում խորհրդակցության ժամանակ Մեթիսը հայտարարել է, որ Պենտագոնը մտավախություն ունի, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածները կարող են լայնամասշտաբ հակամարտության հանգեցնել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Մեթիսը խորհրդակցության ժամանակ պնդել է, որ Թրամփը պետք է սպասի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քիմիական հարձակման համար մեղավորության ապացույցներին:

«Մենք փորձում ենք դադարեցնել անմեղ մարդկանց սպանությունները: Սակայն ռազմավարության մակարդակով խոսքն այն մասին է, թե ինչպես մենք կկարողանանք իրավիճակը չսրել և չկորցնել վերահսկողությունը»,- պարբերականը մեջբերում է Մեթիսի խոսքը:

Ավելի վաղ Թրամփը նշել էր Սիրիայի ուղղությամբ հարվածի 8 թիրախները:

| | |
5932 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am