Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թրամփը Սիրիայի ուղղությամբ հարվածի 8 թիրախ է նշել

11:40, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Թրամփը Սիրիայի ուղղությամբ հարվածի 8 թիրախ է նշել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազգային անվտանգության հարցով իր խորհրդականների հետ խորհրդակցության ընթացքում նշել է Սիրիայի ուղղությամբ հարվածի 8 թիրախները: Այս մասին հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է, որ այդ թիրախները ներառում են սիրիական 2 օդանավակայանները, հետազոտական կենտրոնն ու ձեռնարկությունը, որտեղ կարող է քիմիական զենք արտադրվել:

Նրա խոսքով՝ սիրիացի զինվորականները զգալի թվով ինքնաթիռներ են տեղակայել օդանավակայանում, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից՝ «հույսով, որ Վաշինգթոնը չի կարողանա այդ ուղղությամբ հարված հասցնել»:

Նշենք, որ Վաշինգթոնը Սիրիայի կառավարությանը մեղադրում է ապրիլի սկզբին սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու համար: Դամասկոսն այդ մեղադրանքները հերքում է:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու ժամկետների մասին:

| | |
6168 | 0