Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Միայն հիմարը կարող էր խոնավ պայմաններում կիրառել այդ նյութը». «Նովիչոկի» ստեղծող Վիլ Միրզայանով

10:40, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«Միայն հիմարը կարող էր խոնավ պայմաններում կիրառել այդ նյութը». «Նովիչոկի» ստեղծող Վիլ Միրզայանով

ԱՄՆ-ում բնակվող քիմիկոս, «Նովիչոկ» նյութի ստեղծող Վիլ Միրզայանովը հայտարարել է, որ «միայն հիմարը կարող էր Սոլսբերիում, անգլիական խոնավության պայմաններում կիրառել այդ նյութը»: Քիմիկոսը մեկնաբանել է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման մասին քիմիական զենքի արգելքի հարցով կազմակերպության փորձագետների զեկույցը, փոխանցում է Լenta-ն:

««Նովիչոկ»-ների այդ տեսակի թերությունն այն է, որ դրանք բարձր հիդրոխոցելիություն ունեն, այսինքն՝ անկայուն միացություններ են: Այդ նյութը կարող է կայուն լինել միայն խոնավության բացակայության դեպքում: Միայն հիմարի գլխում նման միտք կծագեր, դա մեծ սխալ է»,- հայտարարել է Միրզայանովը «Коммерсантъ FM»-ի հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ զեկույցում նշվող բարձր որակը մատնանշում է այն, որ այն արտադրվել է «թունավոր նյութերի հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող կենտրոնում, և ոչ թե ինքնուս, սիրողական մակարդակով»:

«Ասեմ՝ ինչու Սկրիպալները չզոհվեցին, և մարդիկ չտուժեցին: Նրանք գնացել էին ռեստորան, և նրանց բացակայության ժամանակ տան դռների բռնակների վրա նյութ էին քսել: Իսկ նյութը քսելիս հիդրոլիզի ռեակցիան արդեն սկսվել էր: Եվ հենց այդ ժամանակ նյութի ազդեցությունն անմիջապես նվազել է մի քանի անգամ: Եվ այդ իսկ պատճառով նրանք ստացել են չափաբաժինը, բայց ոչ մահացու»,- իր վարկածն է առաջ քաշել Միրզայանովը:

| | |
6231 | 0