Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը ռուսական С-400-ների այլընտրանք է առաջարկել Թուրքիային

10:10, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Պենտագոնը ռուսական С-400-ների այլընտրանք է առաջարկել Թուրքիային

Վաշինգթոնն Անկարային խորհուրդ չի տալիս գնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերն ու պատրաստ է Թուրքիային այդ համակարգերի այլընտրանք առաջարկել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

«Այժմ տեղի է ունենում այն, որ մեկ շրջանում հակահրթիռային պաշտպանության անհամատեղելի համակարգեր են տեղակայվում: Եվ դա լավագույն կերպով չի պատասխանում ՆԱՏՕ-ի շահերին»,- ասել է նա՝ Ներկայացուցիչների պալատում սպառազինությունների հարցով հանձնաժողովի լսումների ժամանակ:

Ընդ որում, Պենտագոնում նշել են, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ և պատրաստ է նրան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համատեղելի համակարգեր տրամադրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե երբ Անկարան կստանա ռուսական С-400 համակարգերը:

9668 | 0
Facebook