Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ականներն անհանգստացած են. «Նիկոլից ամեն ինչ սպասելի ա, բայց էդ արդեն վերջն ա. չե՛ն կարա». «Հրապարակ»

09:55, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ականներն անհանգստացած են. «Նիկոլից ամեն ինչ սպասելի ա, բայց էդ արդեն վերջն ա. չե՛ն կարա». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ՀՀԿ ներկայացուցիչներն առերևույթ պնդում են, որ անհանգստություն չունեն ապրիլի 17-ի հետ կապված, որ շատ հանգիստ մտնելու են ԱԺ, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, այնուհանդերձ, նախորդ օրվա հրավառությունը նրանց խիստ անհանգստացրել է, ինչը չեն թաքցնում. «Բա որ հանկարծ նախագահի ելույթի ժամանակ մեկը վեր կենա, նման մի բան անի, Նիկոլից ամեն ինչ սպասելի ա»: Իսկ նախորդ օրվանից ԱԺ-ում ուժեղացված պահպանություն է իրականացվում, չնայած ավտոմատով զինվորը մեզ ասաց` առանձնահատուկ բան չկա, միշտ է այդպես եղել:

ՀՀԿ-ականների մյուս անհանգստությունն էլ իրենց տները շրջափակելու սպառնալիքների մասով է։ «Էդ արդեն անթույլատրելի է, ի՞նչ գործ ունեն մեր տների հետ, ինչո՞ւ են մտնում մեր անձնական կյանք»,- դժգոհում էին «անանձնական» ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ականներին տեղեկացրինք, որ ընդդիմությունը պատրաստվում է «խաղաղ ձևով» կտրել փշալարերը, որոնք կդրվեն իրենց առջև` ԱԺ չմտնելու համար: «Էդ արդեն վերջն ա. չե՛ն կարա»,- բացականչեցին նրանք:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

6021 | 1
Facebook