Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Պողոտան պիկ ժամին 10 հոգով փակելը և Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ լինելն իրար հետ ինչ կապ ունեն». Տիգրան Աթանեսյան

00:10, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«Պողոտան պիկ ժամին 10 հոգով փակելը և Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ լինելն իրար հետ ինչ կապ ունեն». Տիգրան Աթանեսյան

Մաշտոցի պողոտան պիկ ժամին 10 հոգով փակելը և Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ լինելը իրար հետ ինչ կապ ունեն, եթե Սերժ Սարգսյանը այդ պահին այդտեղով չէր երթևեկում, չէր քայլում կամ վարչապետ դառնալու հետ կապված որևէ արարողություն չէր կատարվում: Այդ ակցիան միայն լրացուցիչ անգամ լարեց մեր շարքային քաղաքացիների նյարդերը՝ առանց այդ էլ այդ ժամերին արդեն սովորական դարձած խցանումները անտանելի են: Նման քայլը, մարդկանց նման քանակով, նման պահանջով, հաշվի առնելով՝ թե ում էր այն փաստացի ուղղված, չեմ կարծում թե կունենա որևէ արդյունավետ ելք: Ես զերծ եմ մնում որևէ քաղաքական գործչի կամ քաղաքացիական ակտիվիստի խորհուրդ տալուց, ես շարունակում եմ մնալ իրավական պետության կառուցման ջատագով և չեմ կարծում, որ մարդկանց անիմաստ արհեստական խցանման մեջ պահելը այս դեպքում լուրջ քայլ է այդ ուղղությամբ:
     Հ.Գ. Ի դեպ ոստիկանության գործողությունը նորություն էր, վերջապես բաժին անիմաստ տանելու պրակտիկան ճաք տվեց, ընդ որում ոչ թե բարի կամքի դրսևորման պատճառով, այլ օրենքի հիման վրա, ինչը չի կարող չզարմացնել: Վարչարարությունը փաստորեն ավարտվեց առանց անիմաստ թղթաբանության՝ բերման, անձնական խուզարկության, վարչական իրավախախտման արձանագրությունների. ոչ հաճելի ժամանակ ոստիկանության բաժնում անցկացնելու և այլն: Փաստորեն ականատես եղանք բանավոր վարչական ակտի, ինչը նախկինում գրեթե չի հանդիպել: Հուսանք, որ ավելի լուրջ, բայց էությամբ խաղաղ ակցիաների ժամանակ, ոստիկանությունը կփորձի դարձյալ մնալ օրենքի շրջանակներում: Հա մեկ էլ վերջապես աղջիկներին «ձեռք գցելու» հակում ունեցող ոստիկաններից երևի ազատվեցին:

| | |
4324 | 0