Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան հրաժարվել է հարվածել Սիրիային

17:00, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Գերմանիան հրաժարվել է հարվածել Սիրիային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողություններին:

«Գերմանիան Սիրիայում ռազմական մասնակցություն չի ունենա»,- ասել է Մերկելը:

Նա նաև արևմտյան երկրներին կոչ է արել գործել՝ հաշվի առնելով Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հարցը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյը կառավարության նիստ կանցկացնի, որի ժամանակ կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը:

7429 | 3
Facebook