Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ուջան գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. նրանք պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին

16:20, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ուջան գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. նրանք պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին

Արդեն 40 րոպեից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բեռնատարի վարորդները բողոքում են կապի և տրանսպորտի նախարարությունից: Արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։ Այս պահին ճանապարհը փակած անձանց հետ բանակցում են իրավապահները: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ ՀՀ ավտոճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածի սահմանափակում:

| | |
7649 | 0