Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սոնա Ռուբենյանն անդրադարձել է իր և Սամվել Ալեքսանյանի մասին հրապարակումներին

16:05, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Սոնա Ռուբենյանն անդրադարձել է իր և Սամվել Ալեքսանյանի մասին հրապարակումներին

«Հարգելի լրատվամիջոցներ, հարգելի լրագրողներ, էս ի՞նչ եք անում: Ո՞նց կարելի ա առանց ստույգ տեղեկության, ամբողջությամբ սխալ բովանդակությամբ նյութ գրել ու նյութը տարածել, գոնե ազգանունս ճիշտ գրեիք, հերիք է էլի, հոգնեցինք արդեն… Տարածում եք մի բան, որը մի անանուն լրագրողի ու հետևաբար լրատվամիջոցի ենթադրություն է, էլ ո՞նց պետք է հավատ ու վստահություն ներշնչեք ժողովրդին ավելի լուրջ հարցերում տեղեկություն տալիս…
     Չի կարելի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սոնա Ռուբենյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ՝ սկզբնական շրջանում դառնալով Սոնա Ռուբենյանի մենահամերգների հովանավորը:

Գրառմանն արձագանքել է նաև Անահիտ Բախշյանը. «Սոնային հանգիստ թողեք, քույրիկը դեռ չնշանված՝ նման հետևություններ անելը պատիվ չի բերում որևէ լրատվության, հետո դա ի՞նչ հարց է, մեզանում էլ ուրիշ խնդիր չկա՞»: Նշենք, որ ավագանու անդամի գրառումը վերաբերում է հրապարակման այն հատվածին, որտեղ նշվում է, թե «Ալեքսանյանն սկսում է Սոնայից, որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ»:

41270 | 1
Facebook