Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ի՞նչն է միավորում Թրամփին, Պուտինին, Փոստանջյանին և Փաշինյանին. Աշոտ Մանուչարյանի դիտարկումները

15:40, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ի՞նչն է միավորում Թրամփին, Պուտինին, Փոստանջյանին և Փաշինյանին. Աշոտ Մանուչարյանի դիտարկումները

«Հայաստանում չկա իշխանություն: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը որոշում են ոչ թե «Հանրապետական» կուսակցությունում, այլ դրսում: Հիմա աշխարհի ուժեղներն են որոշում՝ Հայաստանում ինչ է լինելու, ոնց է լինելու և դրանով պայմանավորված՝ այստեղ կգործեն շատ և շատ քաղաքական ուժեր… Ինձ հարցնում եք՝ ապրիլն ինչքա՞ն բուռն կլինի, պատասխանում եմ՝ ինչքան որ որոշվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Հայաստանում տեղի ունեցաղ իրադարձություններն, ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ որոշում կայացնող համաշխարհային ուժերը եթե կարողանային իրար մեջ պայմանավորվել՝ Սիրիայում, և առհասարակ ամբողջ աշխարհում, խաղաղություն կլիներ, բայց «քանի որ գիշատիչները շատ են, իսկ բարիքները՝ քիչ, այս վիճակն է»:

Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանում իրականացվում է Հայաստանի և հայության ոչնչացման ծրագիր. «Կոնկրետ այդ ծրագիրն առաջին հերթին իրականացնում են ՀՀ իշխանությունները, բայց հարակից շատ ուժեր էլ կան: Ծրագիրը դրսի է, մեզ հետ որևէ կապ չունի, բայց կան Սերժ Սարգսյանի և մյուս ղեկավարների հավատարիմ զինվորները։ Ծրագիրն իրականացվում է չորս հիմնական գործիքներով։ Առաջինն այն որակի իշխանությունն է, որը ձևավորվել է Հայաստանում, իշխանություն, որը կազմված է հասարակության ամենաստորին շերտերից՝ գող, ավազակ, անբարո, սուտասան։ Սրանց դարձնում են իշխանություն, իսկ նրանց, ովքեր իրական ընտրանի են ժողովրդի՝ վռնդում են: Երկրորդը՝ ցեղասպան համակարգի ստեղծումն է։ 1915 թվականին այդպիսի համակարգ ստեղծվեց քրդերից և թուրքերից, այժմ նույն համակարգը ստեղծվում է ադրբեջանցիներից: Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը նպաստում է, որ Ադրբեջանը դառնա ցեղասպան պետություն…Երրորդ գործիքն արժեհամակարգն է: Մարդկանց մեջ ներմուծում են կեղծ արժեքներ: Բարձրագույն արժեքը հռչակված է փողը: Վերջին գործիքը Ամուլսարն է, որը գործի է դնում Մեծ Բրիտանիան: Բոլոր այն երկրները, որոնց գետերը սկիզբ են առնում Ամուլսարից, հաշիվներ են ներկայացնելու Հայաստանին»:

Մեկնաբանելով այս օրերին հայաստանյան ընդդիմադիր գործիչների գործողություններն՝ Աշոտ Մանուչարյանը զուգահեռներ անցկացրեց. «Պուտինը և Թրամփը, Զարուհին և Նիկոլը նրանք բոլորն ընդդիմադիրներ են այսօրվա աշխարհի: Նիկոլն ու Թրամփն էլ չգիտեն, թե դեպի ուր պետք է փոխել աշխարհը, բայց ասում են՝ պիտի փոխվի: Նրանք դասվում են այն նույն շարքին, որում Թրամփն է, Պուտինը: Սրանք էստեղ ուզում են Սերժին փոխել, նրանք էնտեղ՝ համաշխարհային ֆինանսական օլիգարխիային, որն աշխարհն անընդահ հրդեհում է... Չորսին միավորում է մի բան՝ ոչ մեկ չի պատկերացնում ինչպիսին պիտի լինի ապագա աշխարհը»:

| | |
4738 | 9