Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Ցույցերին մասնակցելու դեպքում՝ դուրս գալ աշխատանքից». պետական կառույցներում սպառնում են աշխատակիցներին

14:05, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
«Ցույցերին մասնակցելու դեպքում՝ դուրս գալ աշխատանքից». պետական կառույցներում սպառնում են աշխատակիցներին

Ապրիլի 13-ից սկսած Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքներին պատրաստվում են ոչ միայն ընդդիմադիր շարժումներն, այլև ոստիկանությունն ու այլ կառույցներ: Ասում են՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում աշխատող այն անձինք, ովքեր ազնվորեն տեղեկացրել են իրենց ղեկավարներին ազատ օր վերցնելու մասին, արժանացել են աշխատանքից հեռացման սպառնալիքների: Ըստ լուրերի՝ սկզբում նրանց փորձել են հետ պահել՝ «դաստիարակչական» աշխատանքներ տանելով, իսկ երբ ոչինչ չի ստացվել, հայտարարել են՝ ցույցերին մասնակցելու դեպքում դուրս գալ աշխատանքից: Նրանցից մի քանիսը «Ֆեյսբուք»-ում բարձրաձայնել են այդ մասին ու տեղեկացրել, որ թույլ չեն տա սպառնալ կամ սահմանափակել իրենց՝ որպես ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը և որ վաղվանից մասնակցելու են հանրահավաքներին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15602 | 3
Facebook