Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱՄՆ-ն կհարվածի Սիրիայում «ոչ ռիսկային» թիրախների. բելգիացի փորձագետ

13:35, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ-ն կհարվածի Սիրիայում «ոչ ռիսկային» թիրախների. բելգիացի փորձագետ

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարող են հրթիռային հարված հասցնել Սիրիայում «ոչ շատ ռիսկային» թիրախների ուղղությամբ. կարծում է միջազգային հարաբերությունների գծով փորձագետ, «Լուվայն Եվրոպա» քաղաքական գիտությունների ինստիտուտի նախագահ Միշել Լեժուան, այս մասին փոխանցում է РИА Новости-ն:

«Հավանաբար մի քանի թևավոր հրթիռներից հարված կհասցվի «ոչ շատ ռիսկային» թիրախների, որտեղ չկան ռուս զինվորականներ և քաղաքացիական անձինք: Դա, հնարավոր է, թույլ կտա խուսափել սրացումից»,- ասել է նա՝ RTBF հեռուստատեսության և ռադիոյի եթերում:

Միևնույն ժամանակ, Լեժուան բացառել է նաև այն տարբերակը, որ «ոչինչ չի պատահի»: «Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Ֆրանսուա Մակրոնը հստակ հայտարարել են, որ կարմիր գիծը հատել է… Կարծում եմ` Դոնալդ Թրամփի ձգտումն է՝ ցույց տալ, թե որքան է նա տարբերվում Բարաք Օբամայից (ԱՄՆ նախկին նախագահ) որոշում կայացնելու հարցում»,- ասել է փորձագետը:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել էր, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի կրակել այն հրթիռների վրա, որոնք կարձակվեն Սիրիայի ուղղությամբ: Նրա խոսքով՝ հրթիռները «լավն են», « նոր» և «խելացի»:

| | |
3212 | 0