«Արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են խորացնել Սիրիայում տիրող իրավիճակը: Սակայն, դատելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատարի թեկնածու Մայք Պոմպեոյի խոսքերից, նրանք, ըստ էության, նպատակ չեն հետապնդում պաշտպանել Սիրիայի բնակչությանն, այլ միայն ավելացնել «գինը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար»,- այս մասին գրում է Gazeta-ն՝ կցելով ուղիղ հեռարձակման տեսանյութը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի նոր հրթիռների հարձակմանը: Ընդ որում, Թրամփը կրկին անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրան մեղադրել Սիրիայում քիմիական զենք կիրառելու համար:
Ավելի վաղ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել էր Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածի մանրամասները:
Հիշեցնենք նաև, որ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը երեկ հայտարարել էր, որ Ավստրալիան կաջակցի Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին՝ կապված Արևելյան Ղութայում ենթադրյալ քիմիական հարձակման հետ: