Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

11:15, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը: Նրանք պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ՝ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ երեկ Թրամփն ու իր խորհրդականները քննարկել են Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածի մանրամասները: Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի նոր հրթիռների հարձակմանը: Նա անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրան մեղադրել Սիրիայում քիմիական զենք կիրառելու համար:

5439 | 0
Facebook