Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները

10:15, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ 86,09%, այս մասին հայտնել է այդ երկրի ընտրական հանձնաժողովը: Մշակվել են 3675 ընտատեղամասերի 2667220 քվեաթերթիկները:

«Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը հավաքել է 3,04%, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 3,07%, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլին՝ 2,97%, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը՝ 1,51%, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն՝ 1,4%, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը՝ 1,18%, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը՝ 0,74%:

«Օտարերկրյա առաջին քաղաքական գործիչն, ով շնորհավորել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, ինչպես և սպասվում էր, Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Ռեջեփ Էրդողանն էր»,- ինչպես տեղեկացրել էինք, այս մասին գրել էր քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Երեկ հայտնել էինք, որ նախագահի ընտրություններն այդ երկրում ընթացել են համատարած խախտումներով:

6867 | 3
Facebook