Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Ծխաց ոչ միայն Աժ-ն, այլև «Ելք»-ը. «Հրապարակ»

09:40, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ծխաց ոչ միայն Աժ-ն, այլև «Ելք»-ը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանի աշխատասենյակ մտանք այն պահին, երբ Էդմոն Մարուքյանը հանդիմանում էր Գևորգ Գորգիսյանին` դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել, որ մի հատ էլ դա դառնա քննարկման առարկա: «Ալերգիա ունեմ, ծուխ չեմ կարողանում շնչել»: «Ընչի ընդդիմադիր մարդն ալերգիա՞ կունենա»,- չէր հանգստանում Մարուքյանը:

Ասել էիք, թե տեղյակ չեք, որ «ՔՊ»-ն նման ակցիա է անելու. կարո՞ղ ենք ասել, որ ծխաց ոչ միայն ԱԺ-ն, այլև «Ելքը», այսինքն` ձեր միջև կամուրջներն այրվեցին՝ հարցրինք Թանդիլյանին։ «Ամեն ինչ քննարկման թեմա է»: Ե՞րբ եք քննարկելու։ «17-ից հետո. կփորձենք ստանալ մեկնաբանություններ»: Ապահարզա՞ն կլինի։ «Եզրակացնելը Ձեր իրավունքն է, ես նման բան չասացի»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2537 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
vahram
vahram 09:45, 12.04.2018
Լրիվ կրկեսա: