Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Դիարբեքիրում ապամոնտաժվել են քրդերեն ցուցանակները

21:05, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Դիարբեքիրում ապամոնտաժվել են քրդերեն ցուցանակները

Թուրքիայի ամենամեծ քրդաբնակ քաղաքը հանդիսացող Դիարբեքիրում ապամոնտաժվել են քաղաքի գլխավոր պողոտաներում ճանապարհը հուշող երկլեզու (քրդերեն և թուրքերեն) ցուցանակները, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով demokrathaber.org: Ապամոնտաժված ցուցանակների փոխարեն տեղադրվել են միայն թուրքերեն լեզվով գրված նոր ցուցանակներ:

Դիարբեքիրի ղեկավարությունը քրդերեն ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները սկսել է իրականացնել մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դիարբեքիր կատարած այցից հետո: Թուրքերեն և քրդերեն ցուցանակները քաղաքում տեղադրվել էին այն ժամանակ, երբ քաղաքի կառավարումն անցել էր քրդական «Ժողովրդավարական տարածաշրջաններ կուսակցությանը» (DBP-ԺՏԿ):

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին էլ Դիարբեքիրի Սուր շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պատից հեռացվել էր բազմալեզու ցուցանակի հայերեն և ասորերեն հատվածը:

Մանրամասներն՝ սկղզբնաղբյուրում:

Աղբյուրը` ermenihaber.am
| | |
1285 | 0