Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիան կաջակցի Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին

17:40, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Ավստրալիան կաջակցի Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Ավստրալիան կաջակցի Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին՝ կապված Արևելյան Ղութայում ենթադրյալ քիմիական հարձակման հետ, փոխանցում է Australian պարբերականը:

«Ես չեմ մեկնաբանի ԱՄՆ-ի ռազմական գործողությունները: Սակայն եթե ԱՄՆ-ն իսկապես ավիահարվածներ հասցնի Սիրիայի ուղղությամբ՝ որպես պատասխան քիմիական հարձակմանն, ապա Ավստրալիան կաջակցի ցանկացած գործողության»,- պարբերականը մեջբերում է Բիշոփի խոսքը:

Բիշոփը նաև Ռուսաստանին կոչ է արել չխանգարել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությանը:

«Եթե Ռուսաստանը կամ այլ մասնակիցներ, ներառյալ՝ սիրիական ռեժիմը, կարծում են, որ իրենք ներգրավված չեն այդ հարձակմանն, ապա նրանք անկախ հետաքննության անցկացումից վախենալու պատճառ չունեն»,- հավելել է Բիշոփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «նոր և խելացի» հրթիռներով սպառնացել էր Ռուսաստանին:

8790 | 0
Facebook