Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

1890թ. այս օրը ծնվել է «Տիտանիկ» շոգենավի փրկված հայ ուղևորներից մեկը

17:40, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
1890թ. այս օրը ծնվել է «Տիտանիկ» շոգենավի փրկված հայ ուղևորներից մեկը

1890 թ. այս օրը ծնվել է խորտակված «Տիտանիկ»ի 711 փրկված մարդկանցից մեկը՝ Դավիթ Վարդանյանը:

«Տիտանիկ»-ում ընդհանուր առմամբ եղել է 6 հայ, որոնցից երկուսը՝ Դավիթ Վարդանյանն ու Նշան Գրիգորյանն են փրկվել: Մյուսների մասին ոչինչ հայտնի չէ:

Տիտանիկի ամենակրտսեր հայ ուղևորի` Դավիթի ծննդյան օրն էր այդ օրը: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին, նավի խորտակման պահին, դառնում էր 22 տարեկան: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն արթնացել էր ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվել է ջուրն ու լողալով հասել ամենամոտ փրկարար մակույկին:

Դավիթ Վարդանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, մահացել՝ 1966թ. օգոստոսի 3-ին՝ 76 տարեկանում:

Նշենք՝ «Տիտանիկ»-ը (բրիտանական տրանսատլանտյան շոգենավ) 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ բախվելով այսբերգին՝ խորտակվել է Հյուսիսային Ատլանտիկայում։

«Տիտանիկ»
«Տիտանիկ»
«Տիտանիկ»-ի կործանումը
«Տիտանիկ»-ի կործանումը
«Տիտանիկ» շոգենավը
«Տիտանիկ» շոգենավը
Այսբերգը, որին բախվում է «Տիտանիկը»
Այսբերգը, որին բախվում է «Տիտանիկը»
Նավակով փրկվողները
Նավակով փրկվողները
3079 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ