Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստվի՛ր Ռուսաստան, խելացի հրթիռները գալիս են». Թրամփ

15:45, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Պատրաստվի՛ր Ռուսաստան, խելացի հրթիռները գալիս են». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի նոր հրթիռների հարձակմանը:

Ընդ որում, Թրամփը կրկին անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրան մեղադրել Սիրիայում քիմիական զենք կիրառելու համար:

«Պատրաստվի՛ր Ռուսաստան, քանի որ գալիս են նոր, գեղեցիկ և խելացի հրթիռները: Հարկ չկա համագործակցել այդ կենդանու հետ, ով սպանում է իր ժողովրդին և դրանից հաճույք ստանում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել էր Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածի մանրամասները:

14495 | 1
Facebook