Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ինչո՞ւ է «Յանդեքս Տաքսի»-ն ստիպում հայ վարորդներին վարորդական նոր վկայականներ հանել. պարզաբանում

15:15, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Ինչո՞ւ է «Յանդեքս Տաքսի»-ն ստիպում հայ վարորդներին վարորդական նոր վկայականներ հանել. պարզաբանում

MAMUL.am լրատվականը երեկ հոդված էր հապարակել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի քաղաքացիներից ահազանգեր է ստանում՝ վարորդական վկայականների հետ կապված: Նրանց խոսքով՝ ՌԴ իրավապահներն ստիպում են վարորդներին փոխել վարորդական իրավունքի վկայականները: Ահազանգողներից մեկն էլ նշել էր, որ «Յանդեքս Տաքսի» ծառայությունն արդեն տասնյակ հայերի անջատել է ծառայությունից՝ ստիպելով նոր վարորդական վկայականներ հանել:

Yandex.Taxi մամուլի ծառայությունն այսօր արձագանքել է հրապարակմանը՝ ներկայացնելով խնդրի հետ կապված իր պարզաբանումը.

«Մենք ստիպված ենք հարգել օրենքը, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող վարորդներին տաքսի վարել: Հունիսի 1-ից, երբ կավարտվի մորատորիումը, այդպիսի վարորդների նկատմամբ Ռուսաստանում հսկայական տուգանքներ կկիրառվեն: Նրանց տուգանքներից պաշտպանելու նպատակով, մենք զգուշացնում ենք վարորդներին վարորդական իրավունքները փոխելու անհրաժեշտության մասին»,- նշված է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում նույնպես բարձրացրել էր այս հարցը՝ նշելով, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում՝ պարտադրելով նոր վարորդական իրավունքի վկայականներ հանել:

| | |
4104 | 0