Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը կրակ է բացել թուրքական ուղղաթիռի ուղղությամբ

12:25, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Հունաստանը կրակ է բացել թուրքական ուղղաթիռի ուղղությամբ

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը հույն սահմանապահները նախազգուշական կրակ են բացել թուրքական ուղղաթիռի ուղղությամբ, հաղորդում է «Российская газета»-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին:

Հունական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի առափնյա ծառայության ուղղաթիռն ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը մոտեցել է Էգեյան ծովի հարավ-արևելյան հատվածում գտնվող Ռո հունական կղզուն: Հույն սահմանապահները նախազգուշական կրակ են բացել, որից հետո թուրքական ուղղաթիռը լքել է կղզու շրջանը:

Ստեղծված իրավիճակի մասին հաղորդել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Աթենքում հայտարարել են, որ միջադեպն ավարտված են համարում:

6309 | 0
Facebook