Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ապօրինի անտառհատումների դեմ Կարեն Կարապետյանի անխոնջ պայքարը ֆինանսական պատճառ ունի». Ոսկան Սարգսյան

12:00, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Ապօրինի անտառհատումների դեմ Կարեն Կարապետյանի անխոնջ պայքարը ֆինանսական պատճառ ունի». Ոսկան Սարգսյան

Հայաստանում իշխանավորների գերնպատակը մեկն է՝ բնակչության հաշվին փող աշխատել: Տավուշի մարզով է Հայաստան մտնում մեր երկիրը սնուցող գազատարը, սակայն սահմանամերձ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190-200 դրամ է, Աշտարակում՝ 160 դրամ: Տնտեսագետ և գազագետ, դեռևս վարչապետ, առաջիկայում առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է բացատրել սա, գազի տեղափոխման դեպքում դրա գինը պետք է բարձրանար, ոչ թե իջներ: Թեղուտում հարյուրավոր հեկտար անտառներ են հատել, որպեսզի հանք շահագործեն: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի խստացրել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարը, Տավուշի մարզի դատարանները լի են ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրեական գործերով: Նախկինում ապօրինի հատված ծառի համար հատողը հատուցում էր դրա սակագնային արժեքը, հիմա անտառտնտեսությունների տարածքում հատվածի ծառի համար գանձվում է սակագնային արժեքի եռապատիկը, ազգային պարկում հատված ծառի դեպքում` սակագնի հնգապատիկը` որպես բնությանը պատճառված վնաս: Ապօրինի անտառհատումների դեմ Կարեն Կարապետյանի անխոնջ պայքարը ֆինանսական պատճառ ունի, նա Գազպրոմի ներկայացուցիչն է, ամեն կերպ փորձում է ավելացնել Հայաստանում սպառվող գազի ծավալները, դրան հասնելու միջոցն այն է, որ բնակիչները էժան վառելիք՝ վառելափայտ քիչ օգտագործեն, դրա փոխարեն գազ վառեն:

| | |
1950 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am