Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Համացանց

«Սերժ Սարգսյանը ցանկացավ, որ հայտարարությունը լինի և դա անի հենց Կարապետյանը՝ փորձելով լուծել երկու խնդիր». Դ. Գրիգորյան

11:05, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը ցանկացավ, որ հայտարարությունը լինի և դա անի հենց Կարապետյանը՝ փորձելով լուծել երկու խնդիր». Դ. Գրիգորյան

Բավականին հետաքրքիր ու խոսուն մի բան տեղի ունեցավ: Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տալիս ու իրականում ամեն բան այդքան էլ հարթ չէ իշխանական կուլիսներում:

Կեսօրին Արմեն Սարգսյանի երդման արարողությանը գնացած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե իրենց քննարկումներին մի քանի օր է մնացել և որ դեռ մի քանի օր պետք է սպասենք վարչապետի իրենց թեկնածուի անունը իմանալու համար: Ըստ էության, Բաղդասարյանը գործեց համաձայն «պլանի», շարունակեց պահպանել թվացյալ ինտրիգը ու Սերժ Սարգսյանի անունը հայտատրարել մի քանի օրից: Սակայն մի քանի օրը փոխվեց մի քանի ժամի: Նույն օրը՝ մի քանի ժամ հետո Կարեն Կարապետյանը որոշեց «սպանել» ինտրիգն ու ասաց, որ որոշել են որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Պատահական չէ, որ այդ հայտարարությունն արեց հենց Կարեն Կարապետյանը: Վերջինիս վարչապետ դառնալու պահից սկսած անընդհատ խոսվում է նրա ու Սարգսյանի միջև ինչ որ հակասությունների մասին: Եվ վերջապես Կարապետյանը միակ հանրապետականն է, ով բաց տեքստով ասել է, որ պատրաստ է լինել վարչապետ ապրիլի 16-ից հետո էլ:

Սերժ Սարգսյանը ցանկացավ, որ այդ հայտարարությունը լինի ու դա անի հենց Կարապետյանը՝ դրանով փորձելով լուծել երկու խնդիր.
     ա) պոտենցիալ «վտանգավոր տատանվողներին» ու «լուռ դժգոհներին» հանգստացնել՝ ասելով որ ինքը մի շաբաթով է գնացել,
     բ) էլի նրանց, հատկապես կարապետյանական թիմին ու Կարապետյանին որպես Սերժին այլընտրանք դիտարկողների հույսերը վերջնականապես մարել:

Այս ամենը միանշանակ լավ է: Նախ սա խոսում է, որ Սարգսյանի և նրա թիմի մոտ այդքան էլ վստահ ու հանդարտ մթնոլորտ չէ: Դեռ պայքարի թեժ մասը չսկսված՝ արդեն որոշակի նյարդային, լարված իրավիճակ կա: Ու բացի այդ սրանով «կարող է Սերժը չի լինելու» հիմնավորմամբ «Իմ Քայլի»-ի դեմ պայքարողների այս «թեզը» վերջնականապես մեռավ: Ամեն ինչ դեռ առջևում է:

1675 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ