Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ցուկերբերգը ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ հայտարարելով Facebook-ում Ռուսաստանի հետ «սպառազինությունների մրցավազքի» մասին

10:20, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Ցուկերբերգը ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ հայտարարելով Facebook-ում Ռուսաստանի հետ «սպառազինությունների մրցավազքի» մասին

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում բաց լսումների ժամանակ և խոստովանել, որ ամենից շատ զղջում է Facebook-ում Ռուսաստանի գործունեության «դանդաղ արձագանքի» համար, փոխանցում է Reuters-ը:

«Դա սպառազինությունների մրցավազք է: Նրանք (Ռուսաստանը) շարունակում են կատարելագործվել դրանում: Եվ մենք պետք է ներդրումներ կատարենք, որպեսզի ավելի լավը դառնանք»,- ասել է Ցուկերբերգը: Նա խոստովանել է, որ համացանցում քաղաքական ապատեղեկատվության տարածման միջոցները կկատարելագործվեն:

Ցուկերբերգի խոսքով՝ այժմ իր սոցցանցն առավել լավ է պատրաստված ընտրություններին Facebook-ի օգնությամբ այլ երկրների միջամտության դեմ պայքարին: Նա ընդգծել է, որ մինչև տարեվերջ ընկերությունում մոտ 20 հազար նոր աշխատակից կլինի, ովքեր պատասխանատու կլինեն անվտանգության ապահովման համար:

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ Ցուկերբերգը նաև ասել է, որ Facebook-ը համագործակցում է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ:

Բացի այդ, Ցուկերբերգը ներողություն է խնդրել ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի համար:

3001 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ