«Հրապարակ»-ը գրում է. «Արմեն Սարգսյանի թիմում սպասողական վիճակ է, երեկ նրա 2-րդ աշխատանքային օրն էր, սակայն որևէ նշանակում չեղավ: ՀՀ 4-րդ նախագահի մոտ շարունակում են աշխատել Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած քաղծառայողները, որոնք դեռ չեն ազատվել աշխատանքից:
Հայեցողական պաշտոնների մասով, թերևս, հստակություն կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարը դեռ Արմեն Գևորգյանն է, խոսնակ չունի, խորհրդականներ՝ ևս»:
Մանրամասները՝ թերթի համարում: