Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կոկոսե բանտ՝ քաղբանտարկյալների կտտանքների վայր, որը շուտով կվերածվի թանգարանի

00:05, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Կոկոսե բանտ՝ քաղբանտարկյալների կտտանքների վայր, որը շուտով կվերածվի թանգարանի

Կոկոսե բանտը մի մռայլ ու սահմռկեցուցիչ պատմական հուշարձան է Ֆուկուկ կղզում, որը գտնվում է վիետնամական Հա Թիեն քաղաքից 45 կմ հեռավորությանն վրա և ողողվում է Սիամական նեղուցի ջրերով:

Կղզու հարավային մասում է գտնվում ԿՈկոսե բանտը, որը ֆրանսիական գաղութատիրության ժամանակաշրջանում եղել ա ամենամեծ քրեակատարողական հիմնարկներից մեկը: Ըստ որոշ տվյալների՝ այստեղ ձերբակալված է եղել մինչև 40 հազար մարդ: Անգամ ֆրանսիացիներին վտարելուց հետա այս բանտը կենվորների պակաս չի զգացել, քանի որ ցանկացած կառավարության պետք է մի տեղ, որտեղ կկարողնա փակել անցանկալի անձանց: Հարավային Վիետնամի, ապա նաև ամերիկյան զավթիչների իխանության ժամանակ այստեղ են պահվել հիմնականում քաղբանտարկյալները: Մոտ ապագայում ԿՈկոսե բանտում կատարվում են աշխատանքներ, որպեսզի այն հետո դարձնեն թանգարան: Առայժմ մուտքն այստեղ անվճար է, թեև շատ քչերը կարող են այստեղ ոտք դնել՝ կտտանքների տեսարանները, բանտարկյալների կյանքի դաժան պայմանները ոչ բոլորը կարող են դիտել:

12894 | 1
Facebook