Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

01:10, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

Դաշնակահար, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ 93-ամյա Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուում արդեն 1090 ձու կա: Փայտե, ապակե, պողպատե, այլ նյութերից պատրաստված հավկիթների վրա գեղագիտական իր «հետքն» է թողել շուրջ 950 արվեստագետ՝ 45 երկրից:
     Առաջին հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, վերջինի հեղինակը դեռ հայտնի չէ:

«Շուրջ տասը հավկիթ ունեմ նկարիչների մոտ, որոնք դեռ ետ չեմ ստացել նկարազարդված վիճակում»,- ասում է 93-ամյա կոլեկցիոներն ու պատմում, թե ինչպես հեռավոր 1963 թվականին «ծնվեց» նախադեպը չունեցող այս հավաքածուն:
     «Սուրբ Զատկի օրը շքամուտքում հանդիպեցի հարևանիս տղային, որը ձեռքի նկարազարդ ձուն մեկնեց ինձ ու ասաց. «Յաշա քեռի, եկե՛ք «կռվենք»: Ձվի վրա նկարել էր մի քանի պատկեր, բայց չէր սպասել, որ չորանա: Այդ գույների խառնուրդից այնպիսի գեղեցիկ ու հետաքրքիր պատկեր էր ստացվել, որ ես խնդրեցի նրան ինձ տալ այդ ձուն: Մերժեց՝ ասելով. «Չէ՛, սա 10 հատ ձու է ջարդել»:

Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

     Ամիսներ անցան, այդ դեպքի մասին արդեն մոռացել էի: Մի օր էլ որդիս եկավ, թե՝ բոլորը հոլ ունեն, իսկ ես՝ ոչ: Խանութում հոլ չէին վաճառում, ստիպված էի գնալ փայտագործի մոտ: Վերջինի արհեստանոցում էլ պատահար փայտե ձվեր տեսա, պատվիրեցի մի քանիսը»:
     Նույն օրն՝ արհեստանոցից վերադառնալիս, Յակով Զարգարյանն այցելում է Սարյաններին: Փայտե հավկիթներից մեկը հանձնում է Վարպետին ու խնդրում նկարել:
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

     «Մեկ շաբաթ անց հանդիպեցի թոռնիկին՝ Կատյային, ասաց, որ Սարյանը սկսել է նկարել, բայց դժգոհում է, ասում է, որ փոքր հավկիթի վրա նկարելը բարդ է, վատ է տեսնում: Դե, արդեն 80-ն անց էր»:
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

     Սարյանի՝ Հայաստանը պատկերող առաջին հավկիթի կողքին Զարգարյանի հավաքածուում այսօր Մինասի, Կոջոյանի, Ջոտտոյի, Ռոբերտ Էլիբեկյանի, հայտնի բազմաթիվ այլ նկարիչների ու ոչ նկարիչների աշխատանքներն են: Այստեղ են քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, Արա Շիրազի, դերասան Վարդան Պետրոսյանի, արտասահմացի բազմաթիվ արվեստագետների նկարազարդած հավկիթները: Սերգեյ Փարաջանովից հավաքածուում հավկիթ չկա, բայց կա նրան առնչվող հետաքրքիր պատմություն. «Հենրիկ Իգիթյանի հետ մեկնեցինք Թբիլիսի: Երեք օր մնացինք Փարաջանովի տանը: Այնքան տարված էի նրանով, որ մոռացա փոխանցել հավկիթը, որի վրա պետք է նկարեր Փարաջանովը»:
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

     Զարգարյանի հավաքածուի «ռեկորդակիրը» Հովհաննես Զարդարյանի աշխատանքն է:
     «Պատահել է, որ հավկիթը տվել եմ ու սպասել 10 տարի, 20 տարի: «Ռեկորդը» սահմանել է Զարդարյանի աշխատանքը, որը ձեռք եմ բերել 46 տարի անց: Փայտե ձուն տվել եմ 63 թվականին, ետ ստացել «նոր դարում»: 68 թվականին նա ինձ ցույց տվեց դեռևս անավարտ աշխատանքը, հետո մահացավ և այդպես էլ չհասցրեց այն ավարտին հասցնել: Տասնամյակներ անց հանդիպեցի կնոջը, որն էլ ինձ փոխանցեց ամուսնու անավարտ մնացած աշխատանքը»:
     Զրույցի ավարտին Յակով Զարգարյանը խոսեց իր «թաքուն» երազանքի մասին. «Երազում եմ, որ Երևանում բացվի Ինքնատիպ հավաքածուների թանգարան: Այնտեղ կարող են ներկայացվել և՛ իմ, և՛ Ռուբեն Անգալադյանի եզակի ափսեների, և՛ Էդուարդ Ղազարյանի մանրաքանդակների, և՛ ուրիշների հավաքածուները»:
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում
Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուն՝ Տիկնիկների պատկերասրահում

Տիկնիկների պատկերասրահի տնօրինության նախաձեռնությամբ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, Պատկերասրահում բացվեց Զարգարյանի հավաքածուից ընտրված նկարազարդ հավկիթների ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում է Մշակույթի նախարարությունը:

1194 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ