Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

«Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները կհասնե՞ն արդյունքի. հարցման ամփոփում

20:10, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
«Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները կհասնե՞ն արդյունքի. հարցման ամփոփում

Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է «Իմ քայլը» շարժումը: 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում ու ապրիլի 13-ին ժամը 18։30 կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաքը։

«Մեր հիմնական խնդիրն է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների տանել Բաղրամյան պողոտա, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը ֆիզիկական ներկայությամբ ի ցույց դնել պատգամավորներին, որպեսզի նրանք կատարեն ժողովրդի կամքը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

MAMUL.am-ը հարցում էր անցկացրել, պարզելու՝ արդյունքի՞ կհասնեն արդյոք պայքարի մասնակիցները: 52%ի կարծիքով՝ մասնակիցներն արդյունքի չեն հասնի: 44%-ը կարծում է, որ կհասնեն արդյունքի, 4%-ն ընդհանրապես տեղյակ չէ նախաձեռնությունից:

10126 | 0
Facebook