Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի նախկին փեսան՝ ԱՄՆ պատժամիջոցային ցանկում

15:15, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
Պուտինի նախկին փեսան՝ ԱՄՆ պատժամիջոցային ցանկում

«Երբ երիտասարդ գործարար Կիրիլ Շամալովն ամուսնանում էր Եկատերինա Տիխոնովայի հետ, ով զբաղվում է մարմնամարզությամբ, այդ ժամանակ գումար չխնայեցին»,- գրում է The Sunday Times-ի լրագրող Մեթյու Քեմփբելը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հարսանիքին «հարսնացուի հոր հրամանով բոլոր հյուրերն իրենց հեռախոսները մուտքի մոտ էին թողել», քանի որ Վլադիմիր Պուտինը չէր ցանկանում, որպեսզի իր դստեր հարսանեկան լուսանկարներն ինչ-որ տեղ հրապարակվեին:

«5 տարի անց էլիտար երեխաների հեքիաթն ավարտվեց: Որոշ տվյալներով՝ Շամալովը հեռացել է Տիխոնովայից (Ռուսաստանի «առաջին ընտանիքի» հետ հրաժեշտից հետո Շամալովը մի ամբողջ կարողություն կորցրեց), իսկ այժմ, ճակատագրի հեգնանքով, նա հայտնվեց ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում, որն ուղղված էր Պուտինի ընկերների դեմ»,- գրում է ամերիկացի լրագրողը:

Հոդվածում նաև ասվում է, որ «Շամալով-կրտսերն ամուսնացավ Տիխոնովայի հետ, ապա մտավ Ռուսաստանի էներգետիկ ոլորտ՝ Պուտինին շրջապատող միլիարդատերների էլիտայի անդամ»:

«Նրան օգնում էր եղբայրը՝ Յուրին, ով «Գազպրոմբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահն էր»,- նշվում է հոդվածում:

Լրագրողը նաև հայտնում է, որ ամուսնանալով Տիխոնովայի հետ, բանկը Շամալովին 915 միլիոն ֆունտ տրամադրեց, որը նա օգտագործեց գազի և նավթատեխնիկայի ոլորտում առաջատար ռուսական «Սիբուր» ընկերության բաժնեմասերի 17%-ի ձեռքբերման համար:

«Մեկ այլ վարկածով՝ Շամալովը սիրավեպ ուներ լոնդոնաբնակ Ժաննա Վոլկովայի հետ: Իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ ամուսնալուծությունը լավ ծրագրված խաբեություն էր, որպեսզի նա չընդգրկվեր ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում: Եթե այդպես է, ապա դա չհաջողվեց»,- գրում է Քեմփբելը:

Հիշեցնենք, որ հունվարին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Պուտինի դուստրն ամուսնալուծվել է:

18116 | 0
Facebook